Ավելորդ կիլոգրամներից ազատվելու լավագույն ճանապարհն առողջ սննդակարգն ու ֆիզիկական ակտիվությունն է: Նիհարելու համար շատ կարևոր է նյութափոխանակության համակարգի աշխատանքը:
Ներկայացնում ենք ձեզ խորհուրդներ թե ինչպես կարող եք կարճ ժամանակում և արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից։
Խմեք շատ ջուր: Այն նյութափոխանակությունն արագացնելու առաջին քայլն է։ Կարելի է նաև կանաչ թեյ
Թարմ մթերքներ օգտագործեք: Նախապատվություն տվեք թարմ, որքան հնարավոր է՝ քիչ մշակված մթերքին:
Առավոտ վաղ արթնացեք: Փորձեք որքան հնարավոր է շուտ քնել և շուտ արթնանալ։ Ինչպես նաև ֆիզիակական վարժություններ կատարեք
Սպորտով զբաղվեք: Ֆիզիկական ակտիվությունը քաշի կորստի լավագույն երաշխիքն է:
Սնվելու ռեժիմը փոխեք : Կրճատեք սննդի չափաբաժինը, կերեք յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ անգամ:
Պարտադիր նախաճաշեք: Նախաճաշն էներգիա է հաղորդում, չափազանց կարևոր է նյութափոխանակության համակարգի արագ աշխատանքի համար: Այն պետք է ներառի սննդարար մթերք:
Ազատվեք սթրեսից: Սթրեսն էականորեն դանդաղեցնում է նյութափոխանակությունը: Սովորեք կառավարել էմոցիաները: