Նուբարաշենի խճուղու բնակիչներն ահազանգում են։ էրեբունի համայնքի ավտոշուկային հարող փողոցներում խցանում է․ արդեն կես ժամից ավելի է մեծ թվով մեքենաներ խցանման մեջ են։ Բնակիչները նշում են, որ շտապօգնության մեքենան անգամ չի կարողանում տեղ հասնել։
Վերջիններս հրավիրում են պատկան մարմինների, ճանապարհային ոստիկանության ուշադրությունը։