Երեւանում, այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 01։50-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունք-թաթային հոդի շրջանի միջային պճեղի շրջանում կույր ծակած վերք, մետաղական օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ավան-Առինջ թաղամաս բնակիչ՝ 44-ամյա Կարեն Ղ.-ն է։
Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողերը պարզել են, որ Կարեն Ղ.-ն վնասվածքը ստացել է իրենց շենքին հարակից իրեն պատկանող ավտոտնակում օդամղիչ ատրճանակը մաքրելու ժամանակ, եւ դա տեղի է ունեցել անզգուշությամբ կրակելու հետեւանքով։
Փաստի առթիվ Նոր Նորքի բաժնի հետաքնչական բաժանմունքում նյութեր են նախապարաստվում։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Կարեն Ղ.-ն անհատ ձեռներեց է։