Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արարատի, Եղեգնաձորի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու, Գավառի, Սևանի, Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին,  Դիլիջանի ոլորաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:

 
Ինչպես հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծատայությունից, Ստեփանավանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: 
 
Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է:
 
Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: