ԱԺ-ում պատգամավորները շարունակում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին  հարցեր ուղղել կառավարության զեկույցի վերաբերյալ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը Փաշինյանից հետաքրքվեց, թե որքան գումարով է վերջանում  նախկինում մի շարք օլիգարխ դարձած պատգամավորների պատասխանատվության հարցը: 

«Ընդհանրապես, որտե՞ղ է սկսվում և որտե՞ղ է ավարտվում նախկինում հանցագործություններ գործած, ապօրինություններ իրականացրած  պաշտոնյաների պատասխանատվության հարցը, կարո՞ղ ենք արդյոք արձանագրել, որ միայն գումարներ վերադարձնելը  բավարար է, որ այդ շրջանակի ներկայացուցիչներին պատասխանատվությունից ազատված համարենք»,-ասաց Բաբաջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: