ԱԺ-ում շարունակվում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը վարչապետ Փաշինյանին հարց ուղղեց, թե կառավարությունն ինչ է անում Ամուլսարի մետաղային հանքը շահագործող «Լիդիան» ընկերության խնդրի հետ կապված, քանի որ վերջինս դիմում է միջազգային արբիտրաժային դատարան:
Հարցին ի պատասախան Փաշինյանը նշեց. «Մեր հանրության մեջ, կամ մամուլում գուցե, էդպիսի ընկալում կա՝ վա՜յ, «Լիդիան»-ը դիմում է միջազգային դատարան, վե՛րջ, կորանք ազգովի։ Դիմում է, թող դիմի։ Էս բանը՝ վա՜յ, մեզ միջազգային դատարան են տվել։ Ինչի՞, մենք մեզ էդքան անպաշտպա՞ն ենք զգում, որ ով որ անկյունից … Էդ մի բանը կա, իմիջիայլոց, ասեմ։ Միջազգային ֆակտորներ կան, որ գալիս մեզ հետ խոսում են, օրինակ, ասում են՝ մենք կդիմենք միջազգային դատարան, ու սենց ուշադիր նայում են, ու որ զգում են՝ ինչ-որ չի ուշաթափվում Հայաստանի ներկայացուցիչը էդ նախադասությունից, իրենք են սկսում, իրենց ճնշումն է …»։
Մանրամասները՝ տեսանյութում: