«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու մասին.
«Առավոտյան մամուլից տեղեկացա, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոստանտին Օրբելյանին։ Պաշտոնական գրությամբ դիմել եմ տիկին Ղարիբյանին՝ պարզաբանելու Օրբելյանին ազատելու դրդապատճառները և հիմքերը։
Ի՞նչ ենթատեքստ ունի այս որոշումը»: