ՀՀ տարածքում ապրիլի 3-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ փակ են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ միայն կցորդիչով բեռնատարների համար և  Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Դիլիջանի և Սպիտակի ոլորանները:

Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհ­ներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Կատայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-Զանգեր հատվածում տեղում է ձյուն: «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա է բուք, իսկ Գորիս քաղաքում՝ մառախուղ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար