Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Թադևոսյանը, ազատվելով Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստանձնած հոգևոր տեսուչի պարտականություններից, ծառայության է կոչվել Տավուշի թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: