Քրգործ հարուցելու ցուցում տալու լիազորություն վերապահվում է բացառապես դատախազին և ոչ վարչապետին։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ իր անձնական ցուցումով քրգործ է հարուցվել իր մերձավոր ազգականի դեմ։

«Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է` ով ում ինչ հանձնարարություններ կարող է տալ։ Անձի դեմ քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորություն վերապահվում է դատախազին և ոչ վարչապետին։ Չեմ բացառում, որ Փաշինյանը ցուցում տալն այլ իմաստով է ասել»,–ասաց Թաթոյանը։

 

Հիշեցնենք, որ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի, և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»։