ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի Ազգային պատկերասրահում մասնակցել է «Գույնի ձևը. Վերածննդից Ռոկոկո» ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսը նվիրված է 16-18 դարերի իտալացի նշանավոր վարպետների ստեղծագործություններին:
Միջոցառումը կազմակերպել է Հայաստանում Իտալիայի դեսպանատունը՝ Ceramisia (Չերամիսիա) իտալական հայտնի բրենդով ներկայացնող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի և «Իթալիան սթոունվեյր» հոլդինգի համատեղ աջակցությամբ: Գագիկ Ծառուկյանը շփվել է միջոցառմանը ներկա դիվանագետների հետ, ողջունել Հայաստան ժամանած Իտալիայի խորհրդարանի պատգամավորներին:
Նրանց թվում է նաև «Իթալիան սթոունվեյր» հոլդինգի փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիի հարազատ քույրը՝ Կատյա Պոլիդորին, որը ներկայացնում է Սիլվիո Բեռլուսկոնիի ղեկավարած «Ֆորցա Իտալիա» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը: