«Փաստ» թերթը գրում է.
«Շաբաթ օրը տեղի ունեցավ ԵԿՄ արտահերթ համագումարը, ընտրվեց ԵԿՄ նախագահ եւ նոր վարչություն: ԵԿՄ նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով, ի դեպ, որոշ ժամանակ առաջ կտրականապես հերքում էր իր թեկնածության մասին տեղեկությունները:
«Փաստ» թերթի տեղեկություններով, համագումարի մասնակիցների հրավերներն արված են եղել ընտրողական սկզբունքով, միայն վարչապետ Փաշինյանի հետ համաձայնեցնելուց հետո: Այն ազատամարտիկները, ովքեր ասոցացվում էին նախորդ ռեժիմի հետ, մեծամասամբ չէին էլ հրավիրվել: Փաստացի այդ կերպ անտեսվել են այդ մարդկանց՝ պետության առաջ մատուցած ավանդն ու ծառայությունները՝ ելնելով բացառապես կուսակցականությունից կամ քաղաքական հայացքներից: Ըստ որոշ ԵԿՄ-ականների, Միքայել յանն ու իր թիմակիցները եւս նախկինի պես փորձում են ԵԿՄ-ն ամեն ձեւով «հարմարեցնել իշխանությունների ստանդարտներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում