«Հրապարակ» թերթը գրում է.
«ԵԿՄ համագումարից հետո նորընտիր վարչությունը հավաքվել է Ջրվեժում վերջերս բացված «Ռոյալ Երեւան» ռեստորանում` «մի կտոր հաց ուտելու»: Մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, 2 ժամ մնացել: Սերժ Սարգսյանին եւ Մանվել Գրիգորյանին մեծարող ԵԿՄ-ն այս անգամ էլ հոտնկայս խմել է երկրի գերագույն գլխավոր նոր հրամանատարի կենացը, չնայած Նիկոլ Փաշինյանն այս պահին գերագույն գլխավոր հրամանատար չէ։
Սահմանադրության 155 հոդվածի համաձայն` խաղաղ ժամանակ երկրում գերագույն գլխավոր հրամանատար չկա` բարձրագույն զինվորական պաշտոնը ԶՈւ գլխավոր շտաբի պետինն է, վարչապետը գերագույն հրամանատար է միայն պատերազմի ժամանակ։
«Շատ լավ մթնոլորտ էր, վարչապետը մեծարեց ԵԿՄ-ին, Սասունին, ասաց` Մանվելի հետ էլ որեւէ խնդիր չունի»: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Դավիթ Տոնոյանը:
Ի դեպ, 25 հոգանոց վարչությունում շատ են Լեդի Հակոբի՝ «Ոգու փորձություն» երբեմնի կազմակերպության անդամները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում