«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր լրանում է ԲԴԽ-ի կազմավորման մեկ տարին, ինչի կապակցությամբ մեծ միջոցառում են կազմակերպել` երկուսը՝ մեկում: Կնշեն ե՛ւ մեկ տարին, ե՛ւ ԲԴԽ-ի նոր շենքի բացումը։ Հրավիրված են օրենսդիր, գործադիր մարմինների աշխատակիցներ, դեսպաններ, ինչպես նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԲԴԽ-ում երեկ շունչները պահած սպասում էին, թե Փաշինյանն իրենց մոտ ինչ ուղերձով հանդես կգա՝ գուցե էլի տեղում ինչ-որ մեկին ազատի աշխատանքից։ Վաղը ԲԴԽ-ում կընդունեն նաեւ նախագահ Արմեն Սարգսյանին։ Ինչո՞ւ առանձին։ «Որովհետեւ նախագահը վաղը երեկոյան է վերադառնալու արտերկրյա այցերից, այլ ենթատեքստ մի փնտրեք»,- հորդորեց մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում