«Իրավունք» թերթը գրում է.
«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ դեռեւս 1996թ. ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ նշանակված Զարեհ Սարգսյանի (ում որդիներից մեկը «նոր» Հայաստանում դարձավ պատգամավոր, մյուսը՝ վարչապետի օգնական) բնակարանի մոտ գործարարների հերթեր էին գոյանում: Զ. Սարգսյանն էլ հաջողությամբ եւ «ոչ գեղեցիկ աչքերի համար» միջնորդում էր այդ անձանց պաշտոնների նշանակման եւ քաղաքում «յուղոտ» հողակտորների տեր դառնալու հարցերով: Նկատենք, որ ըստ կենսաթոշակային վարչության այն ժամանակվա աշխատողների՝ Զ. Սարգսյանը տարիներ առաջ թոշակառուների թոշակների հաշվին Կրասնոսելսկից տեղափոխվել է Երեւան եւ այստեղ դղյակ կառուցել: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Վազգեն Խաչիկյանը՝ Սարգսյանի համեմատ «սուրբ» է, համարյա «հրեշտակ»: Ի դեպ, ասում են, որ վերոհիշյալ խոսակցությունները հասել են նաեւ վարչապետի ականջին, բայց՝ միայն այդքանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում