«Ժամանակ» թերթը գրում է.
«Նոր Հայաստանում, պարզվում է, հետաքրքիր ընկալում կա արդյունաբերական ձեռնարկությունների վերաբերյալ։ Ուսումնասիրելով Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների ցանկը՝ քիմպրոմի եւ այլ ձեռնարկությունների կողքին հանդիպեցինք մի ընկերության՝ «Ցոլք» ՍՊԸ-ին, որն իրականում արդյունաբերության հետ ոչ մի կապ չունի։ «Ցոլք» ՍՊԸ-ն շաուրմայանոց է, եւ տարօրինակ է, թե ինչպես է հայտնվել արդյունաբերական ձեռնարկությունների ցանկում։ Հետաքրքիր է՝ ԱՎԾ-ի արդյունաբերական արտադրանքի ինդեքսում ֆիքսվո՞ւմ է շաուրմաների վաճառքից գոյացվածը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում