Միհրան Պողոսյանի գրասենյակը արձագանքում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ «Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է» հայտարարությանը:
ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի շրջանակում իրավապահ մարմինները բաց չեն թողնում ցանկացած առիթ հանրությանը ներկայանալ թատերական հայտարարություններով։
Մասնավորապես, հայտարարվում է, թե ուժայիններին հայտնի է Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։
Իհա՛րկե հայտնի է։
Միհրան Պողոսյանը հարուցված գործի շրջանակներում, առաջին իսկ օրվանից, տրամադրել է իր գտնվելու վայրն ու հասցեն։
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք այն՝ ք․ Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն 139։
Ավելին՝ ՀՔԾ քննիչին տրամադրվել է նաև Միհրան Պողոսյանի հեռախոսահամարը։
Կոչ ենք անում պատկան մարմիններին՝ անտեղի չվատնել պետական ռեսուրսներն ու բեմականացված հայտարարություններով չփորձել օրենքի անխոնջ պահապաններ ներկայանալ։ Ձեր առաջնահերթ գործառույթը օրենքի և արդարության հաստատումն է։