Չնայած այն բանին , որ շները մեր հավատարիմ ընկերներն են , նրանք մեր հանդեպ ունեն որոշ պարտականություններ, օրինակ մեզ պաշտպանելը։
Երբ նրանց տարածք է մտնում անծանոթ մարդ նրանք կարող են տարբեր կերպ արձագանքել։ Եվ այստեղ հարց է ծագում թե ինչու են նրանք տարբեր մարդկանց հանդեպ տարբեր կերպ արձագանքում, գուցե նրանք տեսնում են այն, ինչ մենք չենք կարող տեսնել։
Եվ այսպես.
1.Շները հոտերը զգում են 10.000 անգամ ավելի լավ քան մենք, և դրա շնորհիվ նրանք լրացուցիչ ինֆորմացիա են ստանում։ Նրանք տարբերում են այն մարդկանց հոտերը, ովքեր շփվում են իրենց տիրոջ հետ, նաև այն վայրերի հոտերը, որտեղ եղել է իրենց տերը։
2. Շունը կարող է որևէ մեկին հանդիպելուց հաչալ քանի որ ինչ որ անսովոր բան է նկատել ,պետք չէ անհանգստանալ , հնարավոր է , որ այն հոտը որը նա զգացել է նրա մոտ բացասական երևույթի հետ է ասոցացվում։
3. Երբեմն նրանք կարող են հաչալ որևէ մեկի վրա , քանի որ նրա արտաքինի մեջ ինչ որ բան վախեցրել է իրեն, նրանք ուշադրություն են դարձրնում հատկապես հասակին և վարվելակերպին։Փորձեք գլխարկ դնել և գլխավերևում անձրևանոց պահել , և հետևեք ձեր շան արձագանքին։
4. Եթե դուք վստահ եք , որ տվյալ մարդը վտանք չի ներկայացնում , ուրեմն կարող եք նրան սովորեցնել այդ մարդուն լավ վերաբերվել, սկսեք անել այն ինչ սիրում է ձեր շունը , իսկ հետո թող ձեր հյուրը անի այդ նույն բաները։
Խորհուրդ չի տրվում խփել շանը, պարզապես նրան ցույց տվեք , որ այդ մարդը վտանգավոր չէ, և նա կհանգստանա։