Tert.am-ը գրում է.
Չարենցավանի բնակիչ Անժելա Կիրակոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ չորս անչափահաս տղաների մայր է, ունի բնակարանի խնդիր ու թեև Կոտայքի մարզպետը խոստացել էր օգնել բնակարան ձեռք բերելու հարցում, բայց մարզպետարանից հայտնել են, որ դա հնարավոր չէ:
«Ես մի քանի անգամ մոտեցա մարզպետին, տեղեկացրեցի, որ 16 տարի է վարձով եմ ապրում, և խնդրեցի, որ գումար հատկացնեն կամ միջնորդ լինեն՝ ինչ-որ ձևով տուն առնեմ և գումարը ամսական վճարեմ: Խոստացավ, որ դա հնարավոր կլինի, երբ ԱԺ-ն լուծարվի և ասաց, որ բնակարան գտնեմ: Բնակարանը գտա, մոտեցա մարզպետին, վերջինս ասաց, որ մի քիչ էլ ժամանակ տամ, խնդրեցի տանտիրոջը սպասել: Այնուհետև մարզպետը ուղղորդեց ինձ Կոտայքի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժին»,-պատմեց նա:
Անժելա Կիրակոսյանը նշեց, որ թեև շատ գոհ է այս բաժնի աշխատակիցների վերաբերմունքից, և որոշ չափով աջակցությունից, սակայն նրան ասել են, որ իր բնակարանի խնդիրը հնարավոր չէ լուծել: «Այսօր 124 միլիոն դրամ նախատեսում են ինչ-որ փուչիկներ առնեն, օդում պայթեցնեն, բայց մեր նման բնակիչը, որ չորս ապագա զինվոր ունի և ծառայելու է իրենց համար, ինձ ոչ մի ձեռք չեն մեկնում»,-ասաց նա և նշեց, որ նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին, Գագիկ Ծառուկյանին`13 հազար դոլար խնդրելով բնակարան գնելու համար՝ պայմանով, որ այդ գումարը իրենք ամեն ամիս վճարեն և մարեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ