18:43
«Կրթական ռեֆորմը և աշխատաշուկայի խնդիրները բացատրել օտար լեզուներ իմանալ-չիմանալով՝ համաձայնվեք, որ առնվազն պրիմիտիվ է». Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքում գրել է.

«Ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ի՞նչ իմաստ ունի անընդհատ խոսել օտար լեզուներ սովորելու թեմայից: Չեմ պատկերացնում, թե օտար լեզու սովորելը ո՞նց կարող է լինել կրթության և աշխատաշուկայի խնդիրների լուծման բանալին: Օտար լեզու սովորենք, որ ի՞նչ անենք՝ Դրայզեր, Չեխով, Հյուգո և Բորխես բնագրով կարդա՞նք, թե՞ մեր բախտը որոնենք օտար ափերում: Չէ, ես չեմ պնդում, թե օտար լեզուներին տիրապետելը վատ է, հակառակը՝ շատ լավ է: Բայց կրթական ռեֆորմը և աշխատաշուկայի խնդիրները բացատրել օտար լեզուներ իմանալ-չիմանալով՝ համաձայնվեք, որ առնվազն պրիմիտիվ է: Օտար լեզու սովորելով՝ հավելյալ արժեք չեն ստեղծում, հատկապես, երբ տեսանելի ապագայում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը թարգմանչական ու լեզվաբանական մասնագիտություններին ամենայն հավանականությամբ ժամկետանց տիրույթ է մղելու: 21-րդ դարի թե կրթությունը, թե տնտեսությունը և թե աշխատաշուկան կապված են բնական ու տեխնիկական դիսցիպլինների հետ: Կարճ ասած՝ պետք է շեշտը մաթեմատիկայի ու ֆիզիկայի վրա դնել, ոչ թե պետական մակարդակով քնարերգություն քարոզել»:

 


 

Առաջարկում ենք նաև
Լրահոս