ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանյան ՌԲԿ գործակալությանը տված հարցազրույցում Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն խորհուրդ է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփման մեջ լինել անկեղծ:

Նա շեշտել է, որ Պուտինի հետ շփումներում պետք է լինել առավելագույնս անկեղծ:

«Չեմ կարծում՝ նա դժվարություններ ունենա Պուտինի հետ շփվելիս: Կա նախապայման, եթե լինես շիտակ, անկեղծ, առանց հնարքների, դժվար չի լինի: Պետք է պարզապես ուղիղ և անկեղծ շփվել», - ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հավելել է նաև, որ ինքը բոլորի հետ է նախընտրում շփման այդ ձևաչափը՝ «չնայած նրան, որ դիվանագիտության և միջազգային հարաբերություններում դա ընդունված չէ»: