Պրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյն հայտնել է, որ դերասան Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը վատացել է:
Gazeta-ի փոխանցմամբ՝ պրոդյուսերը պատմել է, որ Ջիգարխանյանը նոր էր դուրս գրվել հիվանդանոցից և հիմա կրկին այնտեղ է։ «Նա նույնպես ունի սարսափելի շաքարային դիաբետ։ Ընդհանուր առմամբ, նրա առողջական վիճակը վատ է։ Նույնիսկ շատ վատ»,- նշել է պրոդյուսերը։