«Մեկիդ մոտ հարց չի առաջանո՞ւմ՝ Միհրան Պողոսյանը ի՞նչ գործ ունի ՌԴ-ում, մի տարի ա՝ գիտենք, որ Միհրան Պողոսյանը պետք ա քրեական հետապնդման ենթարկվի, էդ մեր նախաքննության մարմինները էնքան սպասեցին՝ էդ մարդուն տարան, առոք-փառոք ճանապարհեցին, որ հետո չկարանան բռնե՞ն։
Մեկդ էդ հարցը չեք բարձրացնո՞ւմ՝ էդ ո՞նց գնաց, բա ի՞նչ բանի էիք, որ էդ մարդը գնաց, ինձ էդ հարցն ա հետաքրքրում, Գոնսալեսը Պրահայում ա դիմել, որ ինքը քաղաքական հետապնդվող ա, Ռոդրիգոսը Մոսկվայում ա դիմում, Խոսե Իգնասիոն էլ կարողա Մեքսիկայում դիմի՞: Ե՞վ: Հայաստանը սարքել եք սերիալ, սա ի՞նչ բան ա»,-այս մասին այսօր լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու կես կատակ հավելեց, որ հույս է հայտնում, որ ՌԴ-ն չի տա նրան քաղաքական ապաստան, սակայն եթե տվեց՝ կնշանակի, որ քրեական հետապնդում չենք կարող իրականացնել և նա առոք-փառոք կապրի։