Խոսքն ընդհանրապես բիզնես շահերին չի վերաբերվել: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Արարատցեմենտի  հետ կապված հարցին, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: 

«Բոլորն էլ գիտեն, որ Գագիկ Ծառուկյանը 11-ից ավել ժամանակահաված է, որ հավատարմագրային կառավարման է հանձնել բիզնեսը, կոնկրետ եթե խոսում ենք Արարատցեմենտ գործարանի մասին, իսկ մնացյալ առումներով խոսքն էստեղ բացարձակապես բիզնես շահերին չի վերաբերվել, էս դեպքում կոնկրետ միայն ժողովրդի շահերը պաշտպանելուն է միտված է եղել: Այս օրինագիծը բացարձակապես որևէ կերպով կոնկրետ Գագիկ Ծառուկյանին և հավատարմագրային նրա կողմից հանձնված  բիզնեսին չի վնասում, ընդհակառակը բիզնեսի կառավարիչները շատ հետևողականորեն Գագիկ Ծառուկյանին հորդորում են առաջնորդվել այս գծով, քանի որ կլինկերի ներկրումը և հետագայում դրա ցեմենտի վերածումը գործնականում և բիզնես առումով շատ շահեկան է, Գագիկ Ծառուկյանի մասով որևէ խնդիր այստեղ չկա: Այստեղ ուղղակի պոտենցիալ գործազրկության վտանգն է, որովհետև հնարավոր է աշխատատեղերի կրճատում»,-ասաց Տոնոյանը: