Քանի դեռ չկա հասարակական-քաղաքական վերահսկողություն վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գործողությունների վրա, Ռոբերտ Քոչարյանի գործը կարող է ձգձգվել: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Վերջինս անդրադարձել է նաև Քոչարյանի թիմի առաջիկա անելիքներին, նոր կուսակցություն բացելու ծրագրերին, ակտիվ քաղաքականությամբ զբաղվելուն և հասարակության շրջանում ՀՀ երկրորդ նախագահի հանրային լայն աջակցություն չունենալու հանգամանքին: