Քիչ առաջ Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ տեղի ունեցած միջադեպից։ 

«Բագրատյանը հերքում է, որ մասնակից է եղել դեպքին։ Ահա ապացույց, որ այնտեղ է եղել»,- գրել է փոխմարզպետը:

Հիշեցնենք, որ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ևս հերքել էր իր առնչությունը միջադեպին: