Իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերի հոր վրա կարող են հետմահու քրեական գործ բացել՝ դուստրերի հանդեպ սեռական բնույթի գործողությունների համար՝ ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է աղջիկներից մեկի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը։
Նա նշել է, որ հոր գործողությունները կարելի է տարբեր կերպ որակել։ «Որակումը, «մանկապղծության» հետ մեկտեղ, կարող է տարբեր լինել՝ «սեռական բնույթի գործողությունների հարկադրում», «բռնաբարություն», «անչափահասի հանդեպ սեռական բնույթի գործողություններ»։ Հետաքննությունը ինքը պետք է հետեւություններ անի, թե ինչ հոդվածով որակի,- հավելել է Լիպցերը։
Հիշեցնենք, որ 2018թ․ հուլիսի 27-ի երեկոյան Մոսկվայի Ալտուֆեւյան մայրուղու վրա գտնվող շենքի մուտքում հայտնաբերվել էր 57-ամյա տղամարդու դի՝ պարանոցի եւ կրծքավանդակի բազմաթիվ վնասվածքներով։ Հետաքննության արդյունքներով՝ նրան ատելությունից սպանել էին երեք դուստրերը, որոնց մեղադրանքներ է ներկայացվել։
Անցյալ տարվա սեպտեմբերին Բաումանյան դատարանը երկու ամսավա կալանավորումից հետո ազատ էր արձակել բոլոր երեք քույրերին՝ փոխելով խափանման միջոցը։