Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 29-ին հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նրանք քննարկել են Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանը և Արցախի միջազգային ներգրավվածության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից։

Արտակ Բեգլարյանը նախագահ Սարգսյանին հարկիճ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղությունները, արդյունքներն ու ծրագրերը: Նրանք քննարկել են նաև «Երևան իմ սեր» հիմնադրամի՝ մարդու իրավունքներին առնչվող որոշ ծրագրեր Արցախում ևս իրականացնելու հնարավորությունները: