ՀՀ երկրորդ նախագահ վերաբերյալ քրեական գործն այսօր՝ ապրիլի 29–ին, մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանին: Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ Դատական դեպարտամենտից:
Հիշեցնենք, որ այսօր վերահսկող դատախազը հաստատել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննված քրեական գործից անջատված մասով՝ ըստ մեղադրանքի Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, մեղադրական եզրակացությունը և քրեական գործն այդ մասով ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: