«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռուսական վերնախավում չափազանց մեծ դժգոհության տեղիք է տվել: Խնդիրն այն է, որ Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն է: Հիմա ռուսական կողմը ոչ պաշտոնական խողովակներով հարց է բարձրացնում, թե ինչպես կարող է ՌԴ վարչապետին «անտակտ» որակող մարդը նման պաշտոն զբաղեցնել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը ընդամենը փորձ էր այս ճգնաժամը ինչ-որ կերպ հաղթահարելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում