Տեղի է ունեցել «Իմ մարմինն անձնական է» սկանդալային գրքի շնորհանդեսը, որի նպատակն է` 3-ից 6 տարեկան երեխաների շրջանում միասեռականության քարոզչություն իրականցնելը:

Գրքի շնորհանդեսը վերածվեց բավականին լուրջ քննարկման, ինչն անակնկալի էր բերել շնորհանդեսի կազմակերպիչներին:

Շնորհանդեսին ներկաները հունից դուրս եկան և ասացին, որ դատարանում պատասխան են տալու  երեխաների շրջանում անբարոյականություն քարոզողները:

Կազմակերպիչները խուճապի մատնված` սկսեցին արագ-արագ սեղաններից հավաքել մերժելի գրականությունը: Գիրքը, որը գրված է դրսի կառույցների հովանավորությամբ ու պատվերով, անգամ չի գրվել մասնագետների կողմից:

Ներկաները վանկարկում էին` «Ամոթ, ամոթ Հայաստանում այլասերում քարոզողներին», «Դատարանում դատվելու եք բոլորդ»: