Հայաստանի ԱԱԾ-ում հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ նյութեր են ոչնչացվել, քննություն է իրականացվում, այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուզում եմ անկեղծանալ՝ ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետև նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ի նյութեր են ոչնչացրել»,-հայտարարեց Փաշինյանը։

 

Լրագրողները հարց ուղղեցին՝ ինչ կարևորության նյութերի մասին է խոսքը, ինչին ի պատասխան՝ վարչապետը ծիծաղեց.

«Որ ոչնչացրել են՝ ի՞նչ իմանանք։ Ես իրավաբան չեմ, բայց իմ քաղաքական գնահատականն այն է, որ դա հանցագործություն է, որովհետև էդ նյութերն իրենց սեփականությո՞ւնն էր, որ ոչնչացրել են։ Այդտեղ կարող էին լինել նյութեր բազմաթիվ բաների մասին, «ուրվական գործ է», հետքեր գրեթե չկան»,-ասաց նա։