ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աղքատությունը հաղթահարելու բանաձն ունի՝ դա աշխատանքն է, իր օրինակով է ասում:
«Չեմ ուզում, որ որեւէ մեկն ասի՝ ձենդ տաք տեղից է գալիս: Ես Հայաստանի բոլոր քաղաքացիների սոցիալական շերտերով անցել եմ, միայն հարուստ երբեք չեմ եղել: Ես իմ աղքատությունն իմ աշխատանքով հաղթահարել եմ: Կառավարությունը պետք է քաջալերի, որ մարդիկ ունենան աշխատելու հնարավորություն»,-այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ասուլիսում հայտարարեց Փաշինյանը:
Վարչապետը նախկին համակարգի հետ համեմատական անցկացրեց և հայտարարեց․
«Նախկին համակարգը մարդուն ասում էր՝ քեզ ի՞նչ է պետք, սնո՞ւնդ, կտանք, սերմացո՞ւ՝ կտանք, մենակ դու գնա, խելոք մեզ համար քվեարկի. «Նոր համակարգը քաղաքացուն ասում է՝ տալիս ենք հնարավորություններ: Մենք մարդուն ասում ենք՝ գնա խելացի անասնագոմ կառուցի քեզ համար, քո ծախսած գումարների 70 տոկոսը կանխիկ վերադարձնում ենք: Քո այգում կաթիլային ոռոգում եւ կահակարկտային ցանց դիր, ձեր ծախսած փողի 50 տոկոսը վերադարձնում ենք»,-նշեց նա: