Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հեղափոխությունից առաջ և երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում միշտ ավելի սուպերկառույց է եղել, քան հիմա: Հեղափոխությունից մեկ տարի անց հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ԱԱԾ-ն շարքային սովորական իրավական կառույց է և ԱԱԾ-ի ու այլ կառույցների մի շարք գործառույթներ կվերցվեն, երբ որ ձևավորվի անկախ հակակոռուպցիոն մարմին, իսկ դրա համար 100 տեսակետ կա, թե ինչպես պետք է դա ձևավորվի և ինչ լիազորություններ պետք է ունենա»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքը կարող է դա անել, բայց  այդ լիազորությունը պատվիրակել է ուրիշներին, որ ամեն ինչ միայնակ չորոշի:

Փաշինյանի խոսքով՝ ԱԱԾ-ն այնպիսի մարմին է, ինչպիսին ոստիկանությունն է և ուրիշ ոչ մի մարմնի արգելված չէ նույն ծավալով կոռուպցիայի դեմ պայքար ծավալել:

«Մենք քննարկում ենք և պետք է առանձին հետախուզական ծառայություն ունենանք՝ մանրամասն քննարկելուց հետո»,-հավելեց նա: