Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվեց «Ռեալ Սոսյեդադ»-ին ու պարտվեց 1:3 հաշվով:

Մեկնարկից 6 րոպե անց Բրաիմ Դիասը հյուրերին առաջ մղեց, որին հաջորդեցին դաշտի տերերի ֆուտբոլիստներ Միկել Մերինոյի (26'), Խոսեբա Սալդուայի (57') ու Անդեր Բարենեչեայի (67') գոլերը:

Նշենք, որ խաղի 39-րդ րոպեից «Ռեալ»-ը մնաց տասը հոգով. դաշտից հեռացվեց Խեսուս Վալյեխոն:

Այժմ «Ռեալ»-ը 68 միավորով Իսպանիայի առաջնության մրցաշարային աղկուսակի 3-րդ տեղում է:

Լուսանկարը` As