Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ մայիսի 24-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրվում են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։
Լսումների օրվանից առնվազն երեք օր առաջ կայքում կտեղադրվի նաեւ լսումների վերջնական օրակարգը: