Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է,
«Օրը սկսենք ուրախ լուրով:
Ֆուտբոլի մասսայակականցման ծրագրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է մարզերում խաղադաշտերի կառուցման խոշորամասշտաբ ու աննախադեպ ծրագիր: Առաջին փուլի շինարարական աշխատանքները կմեկնարկեն մոտ օրերս և ըստ հաստատված հերթականության շինաշխատանքները սկսվելու են հետևյալ համայնքներում. Արարատի մարզի Արարարտ գյուղ, Վայոց Ձորի մարզ. Վայք, Ջերմուկ, Գլաձոր, Մալիշկա, Արտաբույնք (բնակավայր), Արենի, Խաչիկ, Ելփին, Աղավնաձոր և Զառիթափ համայնքներ
Գեղարքունիքի մարզ. Ճամբարակ, Ծովագյուղ, Լճաշեն, Հայրիվանք, Նորադուս, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Երանոս, Լիճք, Գեղհովիտ, Աստղաձոր, Արծվանիստ, Ծովակ, Ակունք և Մեծ Մասրիկ համայնքներ:
Հավելեմ նաև, որ 40/20 չափի խաղադաշտերը կառուցվելու են ՀՖՖ–ի կողմից, որից հետո նվիրաբերվելու են համայնքներին, այս ծրագրի նպատակը հատկապես գյուղական համայնքներում ֆուտբոլ խաղալը հասանելի դարձնելն է: ՀՖՖ նախագահի կողմից ֆեդերացիայի աշխատակազմի առաջ դրված այս խնդրի կատարում թույլ կտա գալիք տարին Հայաստանի ողջ տարածքում ունենալ շուրջ 500 ֆուտբոլային խաղադաշտեր և դրանց գերակշիռ մասը լինելու են գյուղական համայնքներում:
Բարի երթ բոլորիս, առաջ դեպքի ֆուտբոլային փայլուն ապագա և այն հաստատ գալու է, քանզի ֆուտբոլը զարգացնելու համար այն պետք է նախ հասանելի լինի հնարավորինս շատ թվով մարդկանց»։