Արդեն 4-րդ օրն է՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցով դատական նիստը։ Նիստին զուգահեռ դատարանի դիմաց անցկացվում են ընդդեմ և ի աջակցություն ակցիաները։
11:30-ի դրությամբ՝ մասնակիցների թիվը բավական քիչ է։ Նրանց միջև կրկին ոստիկանական պատ է կազմված։ Կողմերը պաստառներ են նախապատրաստում։
Քոչարյանի աջակիցները կրկին հովանոցներ են դրել դատարանի դարպասների դիմաց։ Ակցիաները դեռևս ընթանում են խաղաղ, առանց վանկարկումների և վիրավորանքների։
Նշենք, որ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը լրագրողներին հայտնել է, որ Արցախի նախագահներն այսօր գալու են, սակայն ժամը դեռևս հայտնի չէ: