Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը, որտեղ քննարկվում էր խմբակցության գալիք 6 ամսվա աշխատանքային ծրագիրը։

Լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած ակցիաներին, նշեց, որ իր կարծիքով` դա սահմանադրական իրավունք է։

Մակունցը նշեց, որ չունի տեղեկություն այդ ակցիաների ուղղորդված լինելու մասին, այդ պատճառով չի կարող որևէ մեկնաբանություն տալ։ Այն հարցին, թե արդյո՞ք տեղի ունեցած գործընթացները չեն անդրադառնում Արցախ Հայաստան հարաբերությունների վրա, պատգամավորը պատասխանեց․ «Միայն մի բան կարող եմ ասել՝ բավականին էմոցիոնալ փուլ է, սակայն հայաստանցի և արցախցի, այսպես ասած, հակամարտություն չկա և չի կարող լինել։ Մենք յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ այն միասնականությունը, որի հիմա ունենք, մեր անվտանգության երաշխիքն է։ Միայն սա կարող եմ ասել»,-ասաց նա։