Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան Ֆեյբսուքի պաշոտնական էջը կրկին «ծածանել» է ԼԳԲՏ դրոշը՝ հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի պայքարի միջազգային օրվա կապակցությամբ:
Լուսանկարին կից Մեծ Բրիտանիայի դեպանատունը գրել է.
«Մայիսի 17-ին Լոնդոնի Արտաքին կապերի և Համագործակցության գրասենյակը ծածանում է ԼԳԲՏ դրոշը՝ որպես հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա նշան: Այս օրն արդեն նշվում է մոտ 130 երկրում՝ բարձրացնելու իրազեկումը այսօր ԼԳԲՏ անձանց դեմ իրականացվող խտրականության վերաբերյալ»:
Այս տարվա IDAHOBIT-ի թեման է «Արդարություն և պաշտպանություն բոլորի համար»:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում 2017 թվականին՝ այս օրը, Մեծ Բրիտանիայի դեսպանատան տարածքում ծածանվում էր ԼԳԲՏ հանրության դրոշը, ինչը դժգոհության ալիք էր բարձրացրել հանրության շրջանում: Մասնավորապես, «Հանուն օրենքի» հասարակական շարժման անդամները, որ բողոքի ակցիա էին անցկացրել դեսպանատանա դիմաց, համարում էին, որ դրոշի բարձրացնելը քարոզչություն է, որն իրավունք չունի իրականացնել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունը: