Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առավոտը ժամը 08։30-ից պետք է արգելափակեն բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Ստեփանյանն ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ դատարանը շրջափակված է, ոչ ոք չի կարողացել ներս մտնել։
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը հայտնեց, որ իրենց մոտ ևս դատարանի մուտքերը փակ են։
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը նշեց, որ Էջմիածնում դատավորները այլ մուտքով կարողացել են մտնել դատարանի շենք, իսկ Արմավիրում չեն կարողացել մտնել։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրը ևս շրջափակված է, այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց դատավոր Անահիտ Թումանյանը։
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանը հայտնեց, որ իրենց մոտ ևս դատարվորներն աշխատանքի չեն կաողացել գնալ։
Տավուշի մարզիդատավորներից հայտնեցին, որ իրենց մոտ աշխատողների մի մասն են կարողացել դատարանի շենք մտնել, մյուսները չեն կարողացել։
Շիրակի մարզում ևս բոլոր դատարանների մուտքերը փակ են, սակայն դատավորները շուտ են աշխատանքի գնացել և հիմա շենքի ներսում են։
Մեր տեղեկություններով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերը ևս շրջափակված են քաղաքացիների կողմից։