Օրեր առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում նախագահի առաջադրած նախորդ՝ Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մեկ ամիս առաջ Ազգային ժողովի կողմից մերժվեց։
Այսօր ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ խմբակցության նիստի օրակարգում ՍԴ դատավորի հարցը չի քննարկվում։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Ազգային ժողովն այս թեկնածուին էլ մերժեն, պատգամավորը պատասխանեց. «Եթե առաջադրվել է թեկնածու, ուրեմն և՛ կարող է մերժվել, և՛ հաստատվել»: