Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց հուշարձանների ու այգիներում տեղադրված արձանների անմխիթար վիճակի մասին։ Փաշինյանն ուշադրություն հրավիրեց, որ Մյասնիկյանի արձանին կից սյուների վրայի սալիկները պետք է կարգի բերվեն։

Հետո Փաշինյանը հիշեց նորաբաց այգում արձաններից մեկի կոտրման մասին։ Ոստիկանապետի փոխարեն նիստին ներկա էր փոխոստիկանապետ Վլադիմիր Մովսիսյանը։ Վարչապետը նրան հարցրեց, թե ինչու այդ արձանը ջարդողը դեռ հայտնաբերված չէ։ Մովսիսյանն ասաց, որ տեսախցիկների նկարահանումների արդյունքում նրա անձը պարզված է, բայց այս երկու օրվա մեջ չեն հայտնաբերել։

«Շատ վատ է։ Եթե մարդը տեսախցիկի մեջ կա, երկու օր չենք կարողանում հայտնաբերել, բա որ տեսախցիկի մեջ չլինի, քանի՞ օր չենք կարա հայտնաբերենք։ Արագ հայտնաբերեք»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։