Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ Արմեն Դանիելյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը: Դատավարությանը ներկա է Ռոբերտ Քոչարյանը:

Նշենք, որ նախորդ դատական նիստում պաշտպանական կողմը որոշակի նյութեր էր պահանջել, այդ թվում՝ վերաքննիչ վարույթի հետ կապված, ինչի համար էլ դատական նիստը հետաձգվել էր։

Ուղիղ միացումը՝ News.am-ի։