ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի ավելացված հատորները ուսումնասիրվել են և որևէ նոր տվյալ դրանցում չի գտնվել: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը՝ Հայկ Ալումյանը:

 

«Այո՛, այդ 5 հատորն ուսումնասիրեցինք: Քրեական գործը դատարան մտնելուց հետո են ավելացել այդ հատորները: Որևէ նոր տվյալ դրանցում չկա»,- ասաց Ալումյանը:

 

Նրա խոսքով' ավելացված հատորներում տուժողների ծանուցման վերաբերյալ տվյալներ են ընդգրկվել: