Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետևյալ հարցն ուղղեց․

«Մոտ երկուսուկես ամիս առաջ Երևանի մաքսատանը Դուք հանձնարարական տվեցիք, որ այն տեղափոխվի Գյումրի։ Ինձ հետաքրքրում է, թե արդյոք կա՞ հաստատված գործողությունների պլան, ի՞նչ ընթացքի մեջ է այդ հանձնարարականի կատարումը և ե՞րբ եք նախատեսել վերջնաժամկետը»։

Մանրամասները՝ տեսանյութում։