«Նախորդ օրերի նիստերին ուշադիր հետևել եմ, երբ որ պաշտպանական կողմից ձգձգելու միտումը ակնհայտ էր, և ի զարմանս ինձ՝ նույնիսկ դատավորը որևէ մեկի նկատմամբ որևէ սանկցիա էլ չկիրառեց, համբերատար, ժամեր շարունակ, օրեր շարունակ էդ ամբողջը ունկնդրեց, երբ կարելի էր ամեն հարց շատ արագ լուծել և առաջ գնալ, գուցե տակտիկա էր, գուցե` իրենց ցանկանում էին հոգնեցնել, չգիտեմ»,-այսպիսի կարծիք հայտնեց նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ, իրավագետ Գագիկ Ջհանգիրյանը՝ ադրադառնալով երեկ Վերաքննիչ դատարանի դատավորի անակնկալ որոշմանը, երբ նա հայտարարեց, որ գործը ձգձգելու միտում է տեսնում և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու Քոչարյանի և մյուսների գործով:
«Թե´ խափանման միջոցի որոշման հետ կապված, թե´Սահմանադրական դատարան դիմելու կասեցնելու որոշման հետ կապված՝ ինձ թվում էր, որ դատավորը ինչ-որ ծրագիր է իրականացնում, հատուկ միտում ունի, որովհետև կասեցվեց և անմիջապես քրգործի նյութերն էլ ուղարկեց Սահմանադրական դատարան, իսկ Սահմանադրական դատարանը քրեական գործերի նյութերի հետ բացարձակ խնդիր չուներ: Ես միտում եմ տեսնում դատավորի և Քոչարյանի պաշտպանական խմբի միջև, իմ կարծիքը դա է, որովհետև Սահմանադրական դատարանը պետք է քննարկեր՝ ասենք 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը»,-ասաց Ջհանգիրյանը և հավելեց, որ դրա համար պետք էր Քրեական օրենսգիրք և Սահմանադրություն, այնտեղ քրգործի նյութեր պետք չէին:
«Կարծես թե կիսապաշտպանը հարձակվողին պաս է տալիս գնդակը, էդպես մի պաս էր, հետո, ինչ-ինչ պատճառներով խափանվեց»,-նշեց նա:
Մանրամասները՝ Ազատություն TV-ի տեսանյութում: