Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումից հետո մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը Վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում  որոշ մանրամասներ ներկայացրեց:

Պետրոսյանը նշեց, որ Առաջին ատյանի դատարանը պետք է կատարի վերադաս ատյանի դատարանի որոշման պահանջները, դիմումը պետք է հետ վերցնի: Այն հարցին, թե ե՞րբ կկալանավորվի Ռոբերտ Քոչարյանը, դատախազը պատասխանեց. «Որոշումն օրինական ուժ է ստանում հրապարակման պահից»:
 
Պետրոսյանը նշեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու դատական ակտի կատարումը հանձնարարվել է ոստիկանությանը և ոստիկանությունը պարտավոր է ապահովել որոշման կատարումը: