Հզոր պայթյուն է որոտացել Վիեննայի չորրորդ շրջանի հինգ հարկանի բնակելի շենքերից մեկում:

 

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալության թղթակիցը դեպքի վայրից, պայթյունի հետևանքով շենքը մասնակի փլուզվել է ճակատային մասից: Պայթյունի ալիքը զգացվել է մի քանի հարևան փողոցներում:

 

Տուժածների մասին տեղեկություն չի ստացվել: Դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունների աշխատակիցները: Հրշեջ փրկարարների տվյալներով՝ պայթյունի պատճառ կարող էր հանդիսանալ գազի արտահոսքը: