ԱԺ-ում քննարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նոր անդամի ընտրության հարցը։ Առաջադրված թեկնածուն Էդգար Ճաղարյանն է։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը թեկնածուին հարցրեց․ «2018 թվականից հետո իրավիճակ է փոխվել, սակայն բանանի և շաքարավազի շուկայում ակտիվություն չի նկատվում, ինչպե՞ս եք պատկերացնում այդ խնդրի լուծումը, երբ մի սեփականատեր մի քանի ընկերությունների միջոցով նորից լրացնում է շուկան: Ինչո՞ւ այս երկու ապրանքների շուկայում մենք չենք տեսնում ակտիվություն»։
Հարցին ի պատասխան՝ Ճաղարյանը նշեց․ «Մոնոպոլիաներին դեմ չեմ, բայց պետք է անբարեխիղճ չլինել։
Մանրամասները՝ տեսանյութում։